Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դեղորայքի դեղատոմսերով վաճառքի ժամանակ խնդիրներ առաջացան

Դեղորայքի դեղատոմսերով վաճառքի ժամանակ խնդիրներ առաջացան
07.03.2018 | 23:05

Կառավարությունը մասնակի կասեցրեց մարտի 1-ից գործող դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ընդունեց, որ խնդիրներ էին առաջացել։

«Որոշակի հաշվարկներով մենք ունեինք մտավախություն, և առաջին օրը մտավախությունները հաստատվեցին։ Թեև նախապատրաստական մեծ աշխատանք էր կատարվել, սակայն պրակտիկայում սկսեցին ի հայտ գալ մի շարք խնդիրներ լրացման, հիվանդների հաճախելիության, դեղատներում դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի հետ կապված։ Էդ խնդիրները մենք մոնիթորինգ ենք անում, լուծում ենք և որոշում ենք կայացնում»,- ասաց փոխնախարարը։ Նա նշեց, որ սկսում են հակավարակային դեղերից։ «Սկսում ենք հակավարակային դեղերից, որոնք ներառում են հակաբիոտիկները, հուլիսի 1-ից սկսած մենք կիրականացնենք դեղատոմսերով ներարկումային դեղերի բացթողումը, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ մենք կունենանք արդեն բոլոր դեղերի դեղատոմսով բաց թողնելու փաստը»,- ասաց Խաչատրյանը։ Հայաստանում շրջանառվում են 1135 անուն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղեր՝ ցավազրկողներ, փորլուծության, ջերմիջեցնող, մրսածության դեմ դեղեր, որոնք կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի և առանց բժշկի մոտ գնալու։

Դիտվել է՝ 3282

Մեկնաբանություններ